10/07/2020 13:27
Սեուլի քաղաքապետը մահից առաջ նամակով բոլորից ներողություն է խնդրել
Սեուլի քաղաքապետ Պակ Վոն Սուն, որին հուլիսի 9-ին մահացած են գտել, մահվանից առաջ գրություն է թողել աշխատասեղանին։ Նա ներողություն է խնդրել մտերիմներից և խնդրում է դիակիզել իրեն։ Այս մասին հայտնում է «Ռենհապ» գործակալությունը:
«Մեղավոր եմ բոլորի առաջ։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ինձ հետ են եղել։ Ես մշտապես մեղավորություն կզգամ ընտանիքի առաջ, որին ցավից բացի, ոչինչ չեմ կարողացել տալ։ Խնդրում եմ դիակիզել ինձ և աճյունափոշին ցրել ծնողներիս գերեզմանի վրա։ Ներեք ամենը», - ասվում է տեքստում։