10/07/2020 12:46
Դոնալդ Թրամփը խոսել է Քանիե Ուեսթի որոշման մասին. «Նա միշտ կլինի մեր կողմից»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել ամերիկացի ռեփեր Քանիե Ուեսթի՝ երկրի բարձրագույն պետական պաշտոնի հավակնելու որոշմանը, բայց կարծում Է, որ ի վերջո երգիչը կպաշտպանի հանրապետականներին: Այդ մասին ամերիկացի առաջնորդը հայտարարել է Fox News հեռուստաալիքի եթերում:
«Ինձ դուր է գալիս, որ նրա ձայնը կլսվի, բայց նա միշտ կլինի մեր կողմից»,- ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Ուեսթի մտադրությունները նախագահական մրցարշավին մասնակցելու պլանների մասին: «Նա շատ լավ տղա է, մենք նրա հետ հիանալի ընկերներ ենք,- վստահեցրել է պետության ղեկավարը:- կարծում եմ, ի վերջո նա կպաշտպանի մեզ»: Թրամփն ընդգծել է, որ «անհրաժեշտ է կանգնեցնել արմատականներին ձախերի թվից»:
Ուեսթը հուլիսի 4-ին Twitter-ում գրել է, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի պամար: