10/07/2020 15:53
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 174 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 174 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 11 017 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 6635 նոր դեպք:
Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 713 936. դեպք: Մեկ օրում ապաքինվել է 7752 մարդ, ընդհանուր առմամբ՝ 489 068 պացիենտ: