10/07/2020 11:29
Սերբիայում հրաժարվել են պարետային ժամ սահմանելու գաղափարից
Սերբիայի իշխանությունները հրաժարվել են կորոնավիրուսով պայմանավորված պարետային ժամ սահմանելու գաղափարից, այն բանից հետո, երբ Բելգրադում և մի քանի այլ քաղաքներում տեղի են ունեցել հակակառավարական ցույցեր, հայտնում է BBC-ն:
Պաշտոնական տվյալով՝ Սերբիայում գրանցված է կորոնավիրուսով վարակի 17 342 դեպք: Հունիսի վերջին վարակվածների թիվը կտրուկ ավելացել էր: Դրանով պայմանավորված՝ նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր երկրում խիստ սահմանափակումների վերադառնալու և պարետային ժամ սահմանելու մտադրության մասին:
Ի պատասխան հազարավոր ցուցարարներ դուրս էին եկել փողոցներ՝ պահանջելով Վուչիչի և կառավարության հրաժարականը: