10/07/2020 10:32
Բոլիվիայի նախագահի պաշտոնակատարը վարակվել է կորոնավիրուսով
Բոլիվիայի նախագահի պաշտոնակատար Ժանին Անյեսը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նա հայտարարել է հինգշաբթի:
«Հաշվի առնելով, որ վերջին շաբաթվա ընթացքում շատերի մոտ իմ թիմից կորոնավիրուս էր հայտնաբերվել, ես թեստ հանձնեցի, որի արդյունքը ևս դրական էր»,- գրել է Անյեսը Twitter-ում:
Մարտի 10-ին Բոլիվիայի իշխանությունները հայտարարել էին կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքերի մասին: Երկրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 42 հազար դեպք է գրանցվել, ավելի քան 1500 մարդ մահացել է: