10/07/2020 11:58
Իտալիան արգելում է մուտքն ու տարանցումը 13 երկրից, այդ թվում՝ Հայաստանից
Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան սահմանել է երկիր մուտք գործելու ժամանակավոր արգելք 13 պետությունից, որոնք ունեն կորոնավիրուսով վարակի տարածվածության բարձր մակարդակ, հայտնում են գերատեսչությունից:
«Ես ստորագրեցի նոր կարգադրություն, որն արգելում է Իտալիայի տարածքով մուտքն ու տարանցումը այն քաղաքացիներին, որոնք վերջին 14 օրվա ընթացքում եղել են կամ գտնվում են հետևյալ երկրներում. Հայաստան, Բահրեյն, Բանգլադեշ, Բրազիլիա, Բոսնիա և Հերցեգովինա, Չիլի, Մակեդոնիա, Մոլդովա, Օման, Պանամա, Պերու, Քուվեյթ, Դոմինիկյան Հանրապետություն», - ասել է Սպերանցան: