10/07/2020 16:45
Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 142 դեպք
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 2262 նոր դեպք, մահացել է 142 մարդ, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադատ Լարին:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2262 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 252 720 մարդ, ապաքինվել՝ 215 500-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Մահացածների ընդհանուր թիվը հասել է 12 447-ի: