11/07/2020 12:36
Եգիպտոսում խեղդվող երեխային փրկելու փորձի ժամանակ 10 մարդ է ջրահեղձ եղել
Եգիպտական Ալեքսանդրիայի ափերից ոչ հեռու 10 մարդ է ջրահեղձվել՝ փորձելով փրկել խեղդվող երեխային։ Այս մասին հայտնում է «Al Balad» պորտալը։
Դեպքը տեղի է ունեցել լողափերից մեկում, որտեղ հանգստանալու էր եկել մարդկանց մի մեծ խումբ։ Ծովում լողացող երեխան սկսել է խեղդվել, նրան օգնելու համար մեկը մյուսի հետևից օգնության են հասել մեծահասակները:
Երկրի զբոսաշրջության նախարարությունից հայտնել են, որ լողափը կորոնավիրուսի պատճառով փակ է եղել, այդ իսկ պատճառով փրկարարներ չեն եղել։
Դեռևս հաջողվել է գտնել զոհերից 7-ի դիերը։
Ինչպես գրում են ԶԼՄ-ները՝ լողափը հայտնի է ստորջրյա հոսանքներով, ինչի պատճառով այնտեղ դժբախտ դեպքեր շատ հաճախ են տեղի ունենում։