11/07/2020 13:37
ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել ֆրանսիական մի շարք ապրանքների մաքսատուրքերը
ԱՄՆ-ն մտադիր է Ֆրանսիայից ներկրվող 1․3 մլրդ դոլար արժողությամբ մի շարք ապրանքների համար բարձրացնել մաքսատուրքերը՝ ի պատասխան Փարիզի կողմից թվային հարկի սահմանման պլանների։
Հաղորվում է պայուսակների և կոսմետիկայի համար մաքսատուրքերի դրույքաչափերի հավելյալ 25 տոկոսի մասին։ Մաքսատուրքերի ուժի մեջ մտնելը հետաձգվել է 180 օրով, ասվում է ԱՄՆ առևտրային ներկայացուցչի տարածած հայտարարության մեջ։
Գերատեսչությունը մտադիր է հետևել ֆրանսիական կողմի հետ բանակցությունների ընթացքին ու կարող է համապատասխան փոփոխություններ ընդունել։