11/07/2020 13:21
Ավելի քան 20 մարդ է մահացել Նեպալում սողանքի հետևանքով
Նեպալի կենտրոնում գտնվող Գանդակի նահանգում մի շարք սողանքներ են գրանցվել հորդառատ անձրևների պատճառով, 24 մարդ մահացել է, 23-ն՝ անհետ կորած են համարվում, հայտնում է «Kathmandu Post» թերթը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Հինգշաբթի երեկոյան և ուրբաթ առավոտյան շրջանում տեղացած անձրևները սողանքների պատճառ են դարձել նահանգի չորս թաղամասերում:
Թերթը հայտնում է, որ Գանդակիի չորս շրջաններում մահացել է 13 մարդ, հարյուրավոր մարդիկ տուժել են, 34-ը՝ անհետ կորել:
Առավել տուժել է Մյագդին: Սողանքի հետևանքով այնտեղ հողի տակ է հայտնվել մոտ 40 տուն, ավելի քան 400 մարդ տուժել է: