11/07/2020 15:40
Ֆրանսիան ցավում է Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշման համար
Ֆրանսիան ցավում է Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշման համար: Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Թուրքիայի իշխանությունների գործողությունները «վտանգում են ժամանակակից և աշխարհիկ Թուրքիայի խորհրդանշական ակտերից մեկը», ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ տաճարը պետք է «ներկայացնի կրոնական ժառանգության բազմազանություն, երկխոսություն և հանդուրժողականություն»:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ստորագրել էր Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին հրամանագիրը՝ չեղարկելով 1934 թվականին Թուրքիայի իշխանություններից կողմից տաճարը թանգարանի վերածելու որոշումը:
Սուրբ Սոֆիայի տաճարը հիմնադրվել է քրիստոնեական կայսր Հուստինիանոսի կողմից և բացվել 537 թվականի դեկտեմբերի 27-ին: Մայր տաճարը հազար տարի շարունակ քրիստոնեական աշխարհի ամենամեծ տաճարն է եղել: