12/07/2020 17:54
Հայկական կողմի գործողության արդյունքում ադրբեջանցի երկու զինծառայող է զոհվել, հինգը՝ վիրավորվել
Ադրբեջանցի երկու զինծառայող է զոհվել, հինգը վիրավորվել են այսօր սահմանային միջադեպի հետևանքով։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Հիշեցնենք, այսօր ՀՀ ՊՆ հայտարարեց, որ 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել:
Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության, հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել:
Հայկական կողմից կորուստներ չկան: