12/07/2020 22:57
Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծումը ՀՀ ԶՈւ նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից
Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել ՀՀ ԶՈւ նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից:
Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության, հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել:
Հայկական կողմից կորուստներ չկան:
Ադրբեջանական կողմից զոհվել է երեք զինծառայող, հինգը վիրավոր են։