13/07/2020 11:46
Aysor.am-ը ենթարկվում է DDoS հարձակման
Այսօր առավոտից Aysor.am լրատվական կայքը ենթարկվում է DDoS հարձակման Ադրբեջանից։
Ինչպես հայտնի է՝ սահմանին սադրանքներ հրահրելուն զուգահեռ Ադրբեջանը պատերազմ է վարում նաև տեղեկատվական դաշտում, մասնավորապես, հայկական ֆեյք կամ կոտրված հաշիվներով ապատեղեկատվություն է տարածում և DDoS հարձակումներ իրականացնում հայկական կայքերի վրա։
Կոչ ենք անում չտրվել ադրբեջանական սադրանքներին։ Մեր մասնագետներն աշխատում են տեխնիկական խնդիրները վերացնելու ուղղությամբ։