13/07/2020 17:34
Սերգեյ Լավրովը Երևանին և Բաքվին կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել:
Այսօր Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Երևանի և Բաքվի իր գործընկերների հետ:
«Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը: Լավրովը կողմերին կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել, զսպվածություն ցուցաբերել՝ հաշվի առնելով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաջարկները», - ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված մեկնաբանության մեջ:
«Ընդգծվում է, որ Ռուսաստանը կշարունակի կատարել իր միջնորդական առաքելությունը Բաքվի և Երևանի հետ շփումներում ինչպես իր ազգային կարողությունների, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահության շրջանակներում», - նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
Բացի այդ, հաղորդագրության մեջ ասվում է, որ ռուսական կողմից նաև նշում են, որ Մինսկի խմբի բոլոր անդամները պետք է պատասխանատու մոտեցում ցուցաբերեն ստեղծված իրավիճակի գնահատման և լրացուցիչ լարվածության աճ առաջացնող հայտարարություններից ու գործողություններից խուսափելու համար: