Ոստիկանությունը Խոր Վիրապի մոտից բերման է ենթարկել 32 անձի։
Ոստիկանությունից Aysor.am-ին հայտնեցին, որ նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների մասին օրենգրքի 182-րդ հոդվածով։
Հիշեցնենք՝ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը իր մեքենայով պատրաստվում էր միայնակ ակցիա իրականացնել Խոր Վիրապից դեպի Երևան։ Այն նախատեսված էր ժամը 11-ին։
182-րդ հոդված. Ստուգումներ իրականացնող պետական մարմինների աշխատանքին խոչընդոտելը.
Իր լիազորությունների շրջանակում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի հրամանով կամ հանձնարարագրով ստուգում իրականացնող պաշտոնատար անձի օրինական պահանջները չկատարելը կամ տնտեսավարող սուբյեկտի ստուգվող ստորաբաժանում նրա մուտք գործելն արգելելը կամ ստուգման նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ նրան չտրամադրելը կամ օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների ընթացքին այլ կերպ խոչընդոտելը կամ կապարակնքված կամ այլ կերպ կնքված տարածքների կամ գույքի պահպանությունը չապահովելը
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ երկուհարյուրհիսնապատիկի չափով:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: