13/07/2020 17:50
Ադրբեջանը մռութին ստացավ, ուրիշ լեզու չի հասկանում. Արման Աբովյան
Տավուշում հակառակորդի գործողություններն ակնհայտորեն ցույց են տալիս, որ արդեն որերորդ անգամ Ադրբեջանը վերահաստատում է հակահայկական կեցվածքը, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
«Մեր բոլոր փորձերն՝ իրենց հետո խոսել քաղաքակիրթ լեզվով, վաղ թե ուշ բերել են հետևության, որ բարի նպատակով գործողությունն ադրբեջանցիների կողմից ընկալվում է որպես թուլություն: Իրենք այս երկու օրվա մեջ, իհարկե, մռութներին ստացան, բայց դա բավարար չէ: Ուրիշ լեզու Ադրբեջանը չի հասկանում», - ասաց Աբովյանն՝ ավելացնելով, որ Հայաստանը որոշ դեպքերում նույնիսկ անհամաչափ պատասխան պետք է տա հակառակորդի գործողություններին: