13/07/2020 14:16
Ադրբեջանական կողմի կորուստների և տարածաշրջանային հնարավոր լարվածության ողջ պատասխանատվությունը լիարժեք կրում է Ադրբեջանի իշխանությունը. ՀՀ փոխվարչապետ
Ադրբեջանի՝ երեկվանից սկսած դիվերսիաներն ու սադրանքները դիտարկում ենք որպես անթույլատրելի արկածախնդրություն, հատկապես ամբողջ աշխարհում մոլեգնող համավարակի պայմաններում, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Ցանկանում եմ վերահաստատել մեր պաշտոնական դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանի իշխանությունն է լիարժեք կրում նման իրավիճակում ադրբեջանական կողմի կորուստների և տարածաշրջանային հնարավոր լարվածության ողջ պատասխանատվությունը:
Հայկական բանակն ամենայն պատվախնդրությամբ իրականացնում է իր առջև դրված խնդիրներն՝ արժանի հակահարված տալով հակառակորդի սադրիչ գործողություններին», - ասաց ՀՀ փոխվարչապետն՝ իր զորակցությունը հայտնելով հայ զինվորներին ու սպաներին: