13/07/2020 11:09
Անջեյ Դուդան հաղթում է Լեհաստանի նախագահի ընտրություններում
Լեհաստանի նախագահի թեկնածու Անջեյ Դուդան հաղթում է նախագահի ընտրությունների երկրորդ փուլում, վկայում են Ipsos հետազոտության տվյալները:
Ըստ սոցիոլոգների թարմացված հաշվարկների, Դուդան հավաքել է ձայների 51 տոկոսը: Նրա մրցակիցը և Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկին, որը ներկայացնում է ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը՝ Քաղաքացիական հարթակը, նախնական տվյալով ստացել է ձայների 49 տոկոսը:
Չնայած կորոնավիրուսի համավարակին` Լեհաստանի քաղաքացիները մեծ ակտիվություն են դրսևորել ընտրություններին: Որոշ ընտրատեղամասերում նույնիսկ հերթեր են գոյացել: