13/07/2020 20:20
Վրաստանի նախագահը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին էսկալացիայի խաղաղ հանգուցալուծման հույս ունի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին զինված դիմակայությամբ:
«Վրաստանի նախագահը ցավում է հուլիսի 12-13-ին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տեղի ունեցած զինված միջադեպերի կապակցությամբ:
Այսօր, երբ մենք բոլորս պայքարում ենք աննախադեպ թշնամու (կորոնավիրուսային համաճարակի) դեմ, միջազգային համերաշխությունն ու գլոբալ կայունության պահպանումը կարևոր նշանակություն ունեն: Խաղաղությունն ու անվտանգությունը մեր տարածաշրջանում կարևոր են ինչպես Վրաստանի, այնպես էլ մեր բարեկամական, գործընկեր պետությունների՝ Ադրբեջանի և Հայաստանի համար՝ նրանց հետագա զարգացման և բարգավաճման համար:
Վրաստանի նախագահը հույս ունի, որ անհրաժեշտ միջոցները կձեռնարկվեն ժամանակին և խաղաղ բանակցությունների միջոցով իրավիճակի հետագա սրումից խուսափելու համար», - ասված է Վրաստանի նախագահի վարչակազմի հաղորդագրության մեջ: