13/07/2020 15:31
ԱԺ նախագահը կոչ է արել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների նախագահներին դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողությունները
Նամակներ եմ հղել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պալատների նախագահներին՝ ներկայացնելով ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանի ուղղությամբ ձեռնարկած սադրիչ գործողությունները և կոչ անելով դատապարտել դրանք, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Այսպիսի գործողությունները միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների անթույլատրելի խախտում են և վտանգում են ողջ տարածաշրջանի կայունությունը», - մասնավորապես ասված է նամակում։