13/07/2020 16:42
Հունաստանում առաջարկել են արգելել թուրքական ապրանքների ներմուծումը
Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշման պատճառով Հունաստանում պաշտոնյաները հանդես են եկել առաջարկով՝ արգելել թուրքական ապրանքների ներմուծումը, հայտնում է «Նեֆտեմպորիկի» պարբերականը:
Համապատասխան առաջարկով դիմել է Առևտրային պալատի նախագահ, ձեռնարկատեր Վասիլիս Կորկիդիսը:
Նա հորդորել է գործարարներին էմբարգո կիրառել այդ ապրանքների վրա, իսկ գնորդներին՝ բոյկոտել թուրքական արտադրանքը:
Ձեռնարկատերը նաև առաջարկել է հրաժարվել դեպի Թուրքիա ապրանքների արտահանումից՝ անկախ երկրի պաշտոնական դիրքորոշումից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սուրբ Սոֆիային մզկիթի կարգավիճակ շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել՝ վերացնելով 1934 թվականին Թուրքիայի իշխանությունների համապատասխան որոշումը: