13/07/2020 10:35
Ճապոնիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի
Ճապոնիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի, ևս 13 մարդ անհետ կորած է համարվում, երկուշաբթի հայտնել է NHK հեռուստաալիքը:
Ըստ աղբյուրի՝ Ճապոնիայի 21 պրեֆեկտուրաներում, հիմնականում Կյուսյու կղզում, հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներից և սողանքներից տուժել է մոտ 14 հազար տուն:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն երկուշաբթի այցելել է Կումամոտո պրեֆեկտուրա՝ վնասը գնահատելու համար և տեղական իշխանություններին խոստացել հնարավորինս օգնություն ցույց տալ բնական աղետների հետևանքոները վերացնելու գործում: