13/07/2020 15:56
Տավուշում ՀՀ ԶՈւ երեք զինծառայող է վիրավորվել. նրանց կյանքին վտանգ չի սպառնում
Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կիրառած զենքերից երեք զինծառայող է վիրավորվել, Aysor.am-ին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Թեթև բեկորային վնասվածքներ են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում», - ասաց ՀՀ ՊՆ խոսնակը։
Ավելի վաղ Ստեփանյանը հայտնել էր երկու ոստիկանի վիրավորվելու մասին։
«Հակառակորդի կիրառած զենքերից սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը պահակակետի տնակի մոտակայքում թեթև մարմնական վնասվածքներ են ստացել»,-հայտնել էր ՊՆ խոսնակը: