13/07/2020 20:02
Թուրքիայում հայտարարել են, որ կպահպանեն Այա Սոֆիան որպես համաշխարհային ժառանգության օբյեկտ
Մզկիթի վերափոխելուց հետո, Թուրքիան կշարունակի պահպանել Այա Սոֆիան՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ, երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին հրամանագիրը՝ չեղարկելով 1934 թվականին Թուրքիայի իշխանությունների կողմից տաճարը թանգարանի վերածելու որոշումը: