13/07/2020 17:06
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 104 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 104 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 11 439 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 6537 նոր դեպք:
Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 733 699 դեպք: Մեկ օրում ապաքինվել է 2960 մարդ, ընդհանուր առմամբ՝ 504 021 պացիենտ: