13/07/2020 15:09
Քննարկվում է թռիչքների քանակն ավելացնելու հարցը, որ մեր հայրենակիցներին լայն հնարավորություն տրվի սեղմ ժամկետներում վերադառնալու․ Ավինյան
Ի՞նչն է պատճառը, որ ՌԴ-ից ՀՀ իրենց սեփական ավտոմեքենաներով վերադարձող քաղաքացիները դժվարությունների են հանդիպում.
«Ո՞ր կողմից է այս արգելքը՝ մե՞ր, վրացակա՞ն, թե՞ ՌԴ, և ինչու մինչև հիմա պարետատունը չի կարողանում այս հարցը լուծել, որ մեր քաղաքացիներն իրենց գույքով գան հայրենիք», - ԱԺ-ում պարետից հետաքրքրվեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Ի պատասխան Ավինյանն արձագանքեց․
«Դա միայն ՀՀ կառավարության որոշելիք հարցը չէ։ Հնարավորինս փորձում ենք ՀՀ վերադառնալու ցանկություն ունեցող մեր բոլոր քաղաքացիների խնդիրը լուծել։ Այդ խնդիրն ունի բազմաթիվ կոմպոնենտներ, որոնք ոչ միայն մեզ հետ են կապված», - ասաց Ավինյանը։
Նաև նկատեց, որ քննարկվում է թռիչքների ավելացման հարցը․
«Այսօր արդեն քննարկվում է թռիչքների քանակն ավելացնելու հարցը, որ մեր հայրենակիցներին լայն հնարավորություն տրվի սեղմ ժամկետներում վերադառնալու»։