13/07/2020 11:48
Ծայրահեղ ծանր ու ծանր պացիենտների թիվը 650 է, որից 43-ը միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին. նախարար
Կառավարության այսօրվա նիստին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում։
«Շաբաթ օրը ունեցել ենք 577 նոր դեպք, կիրակի՝ 182 նոր դեպք, ընդհանուր՝ դեպքերի քանակը դառնում է 32 հազար 151», - ասաց նա։
Նախարարի խոսքով՝ կիրակի օրվա դեպքերի թիվը ցածր է, սակայն դա պայմանավորված է քիչ թվով թեստերով, ինչը պայմանավորված է ոչ աշխատանքային օրով։
«Ծայրահեղ ծանր ու ծանր պացիենտների թիվը կրկին մնում է բարձր, գումարային՝ մոտ 650 հոգի, որից 43-ը միացված է թոքերի արհեստական օդափոխոթյան սարքերին», - ասաց նախարարը։
Թորոսյանը նշեց, որ վերակենդանացման բաժանմունքները գրեթե ամբողջությամբ լիքն են, իսկ սովորական մահճակալներն ու թթվածնով ապահոված մահճակալները հարաբերականորեն ավելի քիչ լարված են։
«Այս առոմով ունենք շատ փոքր դրական դինամիկա», - ասաց նա։
Թորոսյանը նշեց, որ չկա տանը հոսպիտալացման սպասող որևէ քաղաքացի:
«Ունենք մեկ քաղաքացի, որը սպասում է տեղափոխման ոչ կորոնավիրուսային հիվանդանոցից դեպի կորոնավիրուսային հիվանդանոց», - ասաց Առողջապահության նախարարը։