14/07/2020 23:25
Հայկական որևէ բնակավայրից տարհանում տեղի չի ունեցել. Արծրուն Հովհաննիսյան
Հայկական որևէ բնակավայրից տարհանում տեղի չի ունեցել, Իջևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։
«Եվ վստահ եմ, որ տեղի չի ունենա։ Մեր ժողովուրդն ամուր կանգնած է իր դիրքերում»,- ասաց Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ խաղաղ բնակչության հատվածում տուժածներ չկան։
«Սա առաջին հերթին խոսում է այն մասին, որ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց աշխատանքը կատարում են, բնակչությունն արդեն վարժված է իրավիճակին։ Համապատասխան արագությամբ զբաղեցրել են ապաստարանները, և չնայած մեծ թվով արկեր են ուղղվել, բայց կորուստներ չենք ունեցել», - ասաց Հովհաննիսյանը։