14/07/2020 23:38
Հակառակորդը հայ-ադրբեջանական սահմանին օգտագործել է նաև «Գրադ»
Հակառակորդը հայ-ադրբեջանական սահմանին օգտագործել է նաև «Գրադ», լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանն ասաց, որ հակառակորդը օգտագործել է նաև հրետանային միջոցներ, ականանետեր, հաուբից, տանկ։
Լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատուն ասաց, թե կփորձեն հուլիսի 15-ին կազմակերպել հատուկ ինֆոտուրեր։