14/07/2020 23:42
Հակառակորդի կրած մարդկային կորուստների մասին վերջնական հստակ թիվ դեռ չկա. Արծրուն Հովհաննիսյան
Չեմ կարող հակառակորդի կրած մարդկային կորուստների մասին հստակ թիվ նշել, որովհետև վերջնական հստակ թիվ դեռ չկա, լրագրողների հետ հանդիպմանն ասաց լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։
«Մենք այսօր տեսել ենք 11 զոհի հաստատում, որոնց մեջ մտնում էին առաջին օրերի զոհերը: Թվերը կարող են փոխվել: Գրեթե վստահ եմ, այդ թվում են նաև երրորդ բանակային կորպուսի շտաբի պետի և հրետանու պետի անունները՝ վերևում, և մինչև ներքև՝ պայմանագրային զինծառայողներ, շարքայիններ», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը: