14/07/2020 23:10
Մեծ Բրիտանիան Հայաստանին և Ադրբեջանն կոչ է անում հրադադար հաստատել
Միացյալ Թագավորությունը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ և կոչ արել երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել, ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Միացյալ Թագավորությունը խորապես անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերից և շատ ցավում է մարդկային կորուստների համար», - ասվում է հայտարարության մեջ:
«Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ հռետորաբանությունից, որը կարող է էլ ավելի մեծացնել լարվածությունը», - ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: