14/07/2020 09:42
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին և իրավիճակը սրումը, ասվում է Գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ:
«Գլխավոր քարտուղարը խորապես անհանգստացած է ստացած հաղորդագրություններից՝ հայ-ադրբեջանական միջազգային սահմանի վրա փոխադարձ հրետակոծման մասին, այդ թվում ՝ ծանր զենքի օգտագործմաբ, որոնք ինչպես հայտնում են՝ մահվան պատճառ են դարձել», - ասվում է հայտարարության մեջ:
Դյուժարիկը նշել է, որ ՄԱԿ-ի ղեկավարը կոչ է անում «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել իրավիճակը կայունացնելու և սադրիչ հռետորաբանությունները կանխելու համար»:
«Գլխավոր քարտուղարը հաշվի է առել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այսօր արած հայտարարությունը և վերահաստատում է իր լիակատար աջակցությունն այս վտանգավոր իրավիճակը լուծելու նրանց ջանքերին և կոչ է անում բանակցությունների միջոցով շարունակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը», - ասել է Դյուժարիկը: