14/07/2020 22:41
Բանակի շուրջ համախմբումը բոլորիս պարտքն է. մենք հաղթելու ենք. Արթուր Վանեցյան
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ցավակցել և զորակցել է մայոր Համբարձումյանի, կապիտան Էլբակյանի, կրտսեր սերժանտ Գաբրիելյանի, կրտսեր սերժանտ Մաթևոսյանի ընտանիքներին և հարազատներին:
«Հայոց հաղթական բանակի շուրջ համախմբումը` բոլորիս պարտքն է:
Մենք հաղթելու ենք»,-«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Վանեցյանը։
Հիշեցնենք՝ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը։