14/07/2020 10:53
Ճապոնիայում ջրհեղեղներից տուժել է մոտ 15 հազար տուն
Ճապոնիայի հարավ-արևմուտքում երկարատև անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների և սողանքների հետևանքով 14.8 հազար տուն մասամբ կամ ամբողջությամբ ավերվել է, հայտնում է Ազգային գործերի նախարարությանը, փոխանցում է NHK հեռուստաալիքը:
Հորդառատ անձրևները, որոնք չեն դադարում հուլիսի սկզբից, հանգեցրել են բազմաթիվ ջրհեղեղների, լեռնային սողանքների: Նախարարության տվյալով՝ տարերային աղետը ոչնչացրել կամ վնասել է ընդհանուր առմամբ 14.8 հազար տուն:
Բնական աղետի հետևանքով զոհվել է 72 մարդ, 13-ն անհետ կորած է համարվում: