14/07/2020 12:12
Ադրբեջանցի լրագրողը հայտնել է, թե սպանվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը, ապա՝ հեռացրել գրառումը
Քիչ առաջ ադրբեջանցի ընդդիմադիր հայտնի լրագրող-բլոգերներից մեկը գրել էր, թե սպանվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը: Հրապարակումից քիչ անց հեռացրել էր գրառումը, գրում է Razm.info-ն։
«Մենք հիմա փորձում ենք ճշտել տեղեկության արժանահավատությունը: Սա առավել ուշագրավ է, քանի որ նշված անձինք զբաղեցնում են բարձր պաշտոններ: Ըստ Ռազմինֆոյի դիտարկումների՝ Փոլադ Հաշիմովը 3-րդ կորպուսի շտաբի պետն է, իսկ Իլգար Միրզեևը նույն կորպուսի հրետանու պետը», - նշված է կայքի ֆեյսբուքյան էջի տարածած հաղորդագրությունում։