14/07/2020 12:21
Լիբիայի արևելքի խորհրդարանը թույլ է տվել Եգիպտոսին միջամտել լիբիական հակամարտությանը
Լիբիայի արևելյան խորհրդարանը Եգիպտոսի բանակին թույլ է տվել միջամտել լիբիական հակամարտությանը՝ հանուն երկրում ընդհանուր անվտանգության և կայունության, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով համապատասխան հայտարարությանը:
Փաստաթղթում ասվում է, որ խորհրդարանը կոչ է անում «երկու եղբայրական ժողովուրդին» համատեղել օկուպացիային հարված հասցնելու ջանքերը: Եգիպտոսի զինված ուժերը կարող են միջամտել «պաշտպանելու Լիբիայի և Եգիպտոսի ազգային անվտանգությունը»:
«Որպեսզի հաղթենք օկուպանտին և պահպանենք մեր ընդհանուր անվտանգությունն ու կայունությունը մեր երկրում և տարածաշրջանում», - ասվում է տեքստում:
Լիբիայում ներկայումս զինված բախումներ են տեղի ունենում տարբեր առաջնորդների կողմնակիցների միջև: