14/07/2020 20:18
ԱՄՆ իշխանությունները նախատեսում են մինչև օգոստոսի վերջ փակ պահել Կանադայի և Մեքսիկայի հետ սահմանը
Միացյալ Նահանգների իշխանությունները նախատեսում են առնվազն մինչև օգոստոսի վերջ երկարաձգել Կանադայի և Մեքսիկայի հետ սահմանը հատելու արգելքը: Այս մասին հայտնել է «Politico»-ն՝ հղում անելով բարձրաստիճան ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներին:
«Դա փաստացի հենց այդպես էլ կլինի», - պարբերականին ասել է զրուցակիցներից մեկը:
Նրա տվյալներով՝ համապատասխան պաշտոնական հայտարարությունը կարվի մինչև հուլիսի 21-ը, ինչից հետո սահմանափակումները կերկարաձգվեն ևս 30 օրով:
Համապատասխան միջոցներն ի սկզբանե ներդրվել էին մարտին, ապա երկարաձգվել մի քանի անգամ: