14/07/2020 10:32
ԱՀԿ-ն՝ COVID-ի դեմ պայքարի մասին. Շատ երկրներ սխալ ուղի են ընտրել
Աշխարհի շատ երկրներում պայքարը COVID-19-ի դեմ ճիշտ չի կազմակերպվել, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը:
«Շատ երկրներ սխալ ուղղությամբ են գնացել: Կորոնավիրուսը շարունակում է մնալ հասարակության թիվ մեկ թշնամին, բայց շատ կառավարությունների և մարդկանց գործողությունները չեն արտացոլում դա», - նշել է նա:
Միևնույն ժամանակ, ԱՀԿ ղեկավարը չի նշել, թե որ երկրների մասին է խոսքը, բայց ընդգծել է, որ յուրաքանչյուր պետություն պետք է «հստակ և ժամանակին տեղեկացնի իր քաղաքացիներին և վարակի դեմ պայքարի համապարփակ ռազմավարություններ իրականացնի»:
Գեբրիեյեսոսը նաև նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կվատթարանա, եթե չհետևել հանրային առողջության հիմնական սկզբունքներին: