14/07/2020 19:02
Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 179 դեպք
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 2521 նոր դեպք, մահացել է 179 մարդ, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադատ Լարին:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2521 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 262 173 մարդ, ապաքինվել՝ 225 270-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Մահացածների ընդհանուր թիվը հասել է 13 211-ի: