14/07/2020 11:38
Ղազախստանում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակիչ միջոցները երկարաձգվել են
Ղազախստանում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակիչ միջոցները երկարաձգվել են մինչև օգոստոսի 2-ը, երեքշաբթի հայտարարել է վարչապետ Ասկար Մամինը:
«Ընթանում է խիստ սահմանափակիչ կարանտինային միջոցառումների երկրորդ շաբաթը: Դեպքերի աճը կայունանում է: Համաճարակաբանական իրավիճակի հետագա կայունացման համար Առողջապահության նախարարության առաջարկով որոշել ենք հանրապետությունում սահմանափակող միջոցառումները ևս 2 շաբաթով երկարաձգել՝ հուլիսի 20-ից օգոստոսի 2-ը», - ասել է Մամինը կառավարության նիստում:
Նա ղազախներին հորդորել է խստորեն պահպանել կարանտինի պահանջները:
Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի ընդհանուր թիվը գերազանցել է 61,7 հազարը: Ապաքինվել է ավելի քան 35.9 հազար մարդ: Երկրում գրանցվել է մահվան 396 դեպք: