14/07/2020 20:04
Ճապոնիան դիտարկում է Օլիմպիադայի մասնակիցների համար մուտքի ռեժիմի պարզեցման հնարավորությունը
Ճապոնիայի իշխանությունները դիտարկում են Տոկիոյի առաջիկա Օլիմպիական խաղերի մասնակիցների համար մուտքի ռեժիմի պարզեցման հնարավորությունը, հայտարարել է Օլիմպիադայի և Պարալիմպիադայի գործերով նախարար Սեյկո Հասիմոտոն:
Ըստ «Kyodo» գործակալության՝ իշխանությունները հաշվի են առնում այն հնարավորությունը, որ համավարակը լրիվ չափով չի ավարտվի մինչև եկող ամառ Խաղերի սկիզբը, այդ իսկ պատճառով որոշ երկրների հետ Ճապոնիայի համար ամբողջովին դադարեցված կլինի հաղորդակցությունը:
Սակայն այդպիսի անբարենպաստ սցենարի դեպքում երկրի ղեկավարությունը նախատեսում է իրականացնել օտարերկրացի մարզիկների մուտքը, նույնիսկ եթե համաճարակաբանական իրավիճակը չհամապատասխանի ճապոնական կողմի չափանիշներին:
Տոկիոյում Օլիմպիադան պետք է տեղի ունենար 2020 թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 9-ը: Սակայն կորոնավիրուսային համավարակի պատճառով մրցումները մեկ տարով հետաձգվել են և կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ը:
«Տոկիո-2020» անվանումը կպահպանվի: