14/07/2020 18:35
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 175 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 175 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 11 614 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 6248 նոր դեպք:
Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 739 947 դեպք: Մեկ օրում ապաքինվել է 8804 մարդ, ընդհանուր առմամբ՝ 512 825 պացիենտ: