15/07/2020 21:45
ՀՀ զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումներն, ընդհանուր առմամբ, խոցել են հակառակորդի13 ԱԹՍ. Արծրուն Հովհաննիսյան
Երեկ կեսգիշերից հետո սահմանին հանգստությունը պահպանվում է, ճեպազրույցի ժամանակ ասաց Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
«Կրակոցներ և հատկապես մեծ տրամաչափերի զինատեսակներից կրակոցներ չկան», - ասաց նա:
Արծրուն Հովհաննիսյանը միաժամանակ տեղեկացրեց, որ հուլիսի 12-ից մինչև երեկ կեսգիշեր ՀՀ զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները, ընդհանուր առմամբ, խոցել են հակառակորդի 13 ԱԹՍ, որոնցից 10-ը՝ հարվածային և 3-ը հետախուզական:
«Մեր հաշվարկներով 50-ից ավելի հրետանային արկեր են կիրառվել 5-6 հայկական բնակավայրերի վրա: Մեր ԶՈՒ-երը լիարժեք տիրապետում են իրավիճակին և պատրաստ են հակառակորդի ցանկացած սադրանքների՝ ցամաքային, թե օդային: Մենք պատրաստ ենք հակահարված տալ, մենք տեսնում ենք բոլոր շարժերն ու գործողությունները», - նշեց բանախոսը: