15/07/2020 13:22
Իրանը հաստատել է, որ երկրում COVID-19-ի երկրորդ ալիք է սկսվել
Իրանը կհաղթահարի կորոնավիրուսի երկրորդ ալիքը, հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին՝ խոստովանելով, որ երկիրն այժմ հակազդում է COVID-19-ի նոր ալիքին:
Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարում էին, թե երկիրը դեռ անցնում է առաջին ալիքով՝ չնայած կորոնավիրուսով վարակվածության տարածվածությանը:
Նախագահի խոսքով՝ առաջին ալիքն ազդել է երկրի հյուսիսային և կենտրոնական հատվածների վրա, իսկ երկրորդ ալիքը, որը սկսվել է մայիսի կեսերից, ավելի մեծ ուժով հարվածել է հարավային շրջաններին:
Ըստ վերջին տվյալների՝ Իրանում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 262 հազար մարդ, որից մոտ 13 200-ը՝ մահացու ելքով:
Այս պահի դրությամբ՝ ապաքինվել է ավելի քան 225 հազար մարդ: