15/07/2020 11:37
Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն չի տեսնում. Արծրուն Հովհաննիսյան (Տեսանյութ)
Հայաստանն անհրաժեշտություն չի տեսնում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ դիմել ՀԱՊԿ-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
«ՀՀ Զինված ուժերը լիովին ի վիճակի են կատարել իրենց խնդիրները, առկա կոնֆլիկտն այն աստիճանի չէ, որ Հայաստանն անհարժետություն տեսնի դիմել ՀԱՊԿ-ին միջամտության համար», - ասաց նա։