15/07/2020 22:01
Կապի մեջ կլինենք մեր միջազգային գործընկների հետ՝ ՄԻՊ իրավասության սահմաններում․ Արման Թաթոյանը՝ անհայտ կորած և Ադրբեջանում հայտնված Խնձորեսկի բնակչի մասին
Անհայտ կորած և Ադրբեջանում հայտնված Խնձորեսկի 30-ամյա բնակչի հարցով ՄԻՊ-ը երեկ զրուցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ։
«Քննարկել ենք այդ հարցը, այդ պահի դրությամբ ինձ փոխանցեցին, որ իրենք բացել են գործ, նախաձեռնել են հատուկ գործընթաց և դիմել են համապատասխան հարցմամբ Ադրբեջանի Կարմիր խաչի պատվիրակությանը և դեռ չունեին պատասխան։ Այսօր հրապարակային աղբյուրներից տեղեկացանք, որ Ադրբեջանը հաստատել էր, որ մեր քաղաքացին գտնվում է իրենց մոտ։ Կարմիր խաչը մեզ տեղկացրել էր, որ դեռ պաշտոնական հաստատում չունեն։
Կապի մեջ կլինենք մեր միջազգային գործընկների հետ՝ ՄԻՊ իրավասության սահմաններում։ Կապի մեջ ենք նաև Խնձորեսկի մեր քաղաքացու ազգականների հետ», - Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։