15/07/2020 14:08
Աֆղանստանում ուժգին պայթյուն է որոտացել
Սամանղան նահանգի Այբաք քաղաքում ուժգին պայթյուն է որոտացել Աֆղանստանի անվտանգության ազգային տնօրինության շենքում:
Առնվազն տասը մարդ է մահացել, ավելի քան 50-ը՝ վիրավորվել:
Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել են ծայրահեղական «Թալիբան» շարժման զինյալները:
Սամանղանում տեղի ունեցած պայթյունին նախորդել են Թալիբանների հարձակումներն անցակետերի վրա Քունդուզ և Բադախշան նահանգներում:
Օրեր առաջ զինյալները հարձակվել էին Նանղահար նահանգի ոստիկանական անցակետի վրա: