15/07/2020 09:37
Գիշերը Բաքվում շատ թեժ է եղել. ամբոխը ոստիկանական ավտոմեքենա է շրջել և մտել Միլլի Մեջլիսի շենք (Տեսանյութ)
Փորձագետ Ալեն Ղուլյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Գիշերը Բաքվում շատ թեժ է եղել։ Ամբոխը ոստիկանական ավտոմեքենա է կողաշրջել և մտել Միլլի Մեջլիսի շենք։
Ոստիկանության զորքերը կիրառելով ջրցան մեքենաներ, արդյունքաբեր գազ և ռետինե գնդակներ, դուրս են հանել նրանց խորհրդարանի շենքից և ցրել ցույցը։
Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ, այդ թվում՝ նաև լրագրողներ։ Կողմերը միմյանց մեղադրում են սադրանքների մեջ։ Ադրբեջանական տիրույթում գրում են, որ մոտ 60.000 մարդ է մասնակցել ցույցին»: