15/07/2020 11:19
ՀՀ ԶՈւ 10 զինծառայող ստացել է տարբեր աստիճանի վրավորումներ. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում, ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը.
«Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։ Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։
Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։
Առողջություն և շուտափույթ ապաքինում տղաներին, իսկ զինվորական բժիշկները, իրոք, պատվով են կրում իրենց վեհ կոչումը», - նշել է Շուշան Ստեփանյանը: